Բայդենը վերահաստատում է աջակցությունն Իսրայելին Իրանի հարձակումից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1712826983_435432882_377014548649223_4344771275965153586_n

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը դատապարտել է Իրանի կողմից Իսրայելի զանգվածային օդային ռմբակոծումը և ասել, որ ԱՄՆ ռազմական ուժերը տարածաշրջանում օգնեցին ոչնչացնել «գրեթե բոլոր արձակված  անօդաչուներն ու հրթիռները», որոնք ուղղված էին Իսրայելի վրա, գրում է Ամերիկայի Ձայնը:

Այս հարձակումը սպառնում է էլ ավելի ընդլայնել վեցամսյա հակամարտությունը, որը բռնկվել է Մերձավոր Արևելքում:

Բայդենը նաև ասել է, որ շաբաթ երեկոյան հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ «վերահաստատելու համար Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»:

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կհրավիրի G7-ի առաջնորդներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

«Իմ թիմը համագործակցելու է գործընկերների հետ ողջ տարածաշրջանում: Եվ մենք սերտ կապի մեջ կմնանք Իսրայելի առաջնորդների հետ», - ասված է Բայդենի հայտարարության մեջ: «Եվ թեև մենք այսօր չենք արձանագրել հարձակումներ մեր ուժերի կամ օբյեկտների ուղղությամբ, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքների հանդեպ և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ