Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է իրականացրել. 4 զինյալ սպանվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ուր

Թուրքիայի զինված ուժերը Իրաքի Հյուսիսում հերթական ռազմաօդային գործողությունն են իրականացրել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում է թուրքական պաշտպանական գերատեսչությունը, ռազմագործողությունն իրականացվել է Մեթինայի շրջանում, ինչի հետևանքով սպանվել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության 4 անդամ:

Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նմանատիպ գործողությունները լինելու են շարունակական: 

--00—ԼՀ