Սահմանադական դատարանի պատվիրակությունը այցելել է Միջազգային քրեական դատարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

սդ.

Մարտի 26-ին Սահմանադական դատարանի պատվիրակությունը, փոխնախագահ պարոն Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, դատավորներ տիկին Սեդա Սաֆարյանի և պարոն Էդգար Շաթիրյանի, ինչպես նաև դատարանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ այց է կատարել Միջազգային քրեական դատարան (Հաագա, Նիդերլանդներ)։

Սահմանադրական դատարանի պատվիրակությանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի վերաքննիչ պալատի նախագահ, դատավոր Գոչա Լորդկիպանիձեն։

Հանդիպման ընթացքում դատավոր Լորդկիպանիձեն ողջունել է Սահմանադրական դատարանի պատվիրակությանը՝ Հայաստանից առաջին դատական պատվիրակության ՄՔԴ այցի կապակցությամբ, քննարկվել են ՄՔԴ-ում գործերի քննության առանձնահատկությունները և Հռոմի Կանոնադրության դրույթների արդյունավետ կիրառմանն ուղղված դատարանների երկխոսության կարևորությունը, թե ներպետական, թե միջազգային իրավական հարթակներում։

Այցի ավարտին ՄՔԴ նախագահ տիկին Տոմոկո Ականեի հետ կարճատև հանդիպման ընթացքում փոխնախագահ Գրիգորյանը և նախագահ Ականեն ողջույնի խոսքեր են փոխանցել միմյանց դատարաններին, փոխնախագահ Գրիգորյանը շնորհավորել է նախագահ Ականեին 2024թ․-ի մարտին ՄՔԴ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

--00—ԼՀ