Քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում հոգևոր առաջնորդների հանդիպմանը հրավիրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

գա

Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, քննարկվել է նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Բաքվում հոգեւոր առաջնորդների հանդիպմանը հրավիրելու հարցը ։

Այս մասին Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտնել է տեղական լրատվամիջոցներին՝ հավելելով, որ ժամանակին Կաթողիկոսը մասնակցել է նմանատիպ համաժողովի։

Եվ նա չի զլացել Գարեգին Բ-ին և Հայ եկեղեցուն մեղադրել «ռեւանշիզմի քարոզչության մեջ»։

«Ժամանակին հրավիրել եմ Ադրբեջան, եկել, մասնակցել է կրոնական կոնֆերանսի, այսօր հայկական եկեղեցին իրենց կաթողիկոսի գլխավորությամբ ռեւանշիզմ է քարոզում աշխարհով մեկ, չեն կարողանում հաշտվել, որ Ադրբեջանը «ազատագրել» է իր հողերը»,- նշել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։

--00—ԼՀ