Վրաստանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև՝ ԵՄ-ի հետ երկխոսության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Վրաստանն անվերապահորեն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին այսօր «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ընթացքում տեսաուղերձի ժամանակ ասաց Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիա։

«Թբիլիսին նաև հանդես է գալիս Հարավային Կովկասում կայունության և խաղաղ համակեցության օգտին ու պատրաստ է իր ներդրումն ունենալ,», -  ասել է փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ՅՄ