Իրանը նախատեսում է միանալ ռուսական էլեկտրական համակարգին Հայաստանի և Վրաստանի միջոցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

183015

Իրանը նախատեսում է միանալ ռուսական էլեկտրական համակարգին Հայաստանի և Վրաստանի միջոցով, ինչպես նաև էլեկտրաէներգիա փոխանակել ՌԴ-ի հետ Ադրբեջանի միջոցով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Այժմ Թեհրանը գտնվում է նախագծերի վերջնական համակարգման և իրականացման փուլում, ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը։

--00—ՅՄ