ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
ՀՀ տարածքում մարտի 21-ի ժամը 14:45-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» հատվածում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ «Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,-ասված է հաղորդագրության մեջ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: