Մինսկում տեղի է ունենում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

մ.

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախատեսված է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Հայաստանից պաշտոնական հանդիպմանը մասնակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Տեղեկացրել էինք, որ Բելառուսի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնելու էր ոչ թե նախարար Արարատ Միրզոյանը, այլ՝ ԱԳՆ նախարարի տեղակալի մակարդակով։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նույնպես հայտարարել էր, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու նիստին։

 

--00—ԼՀ