Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

իր

Իրանի և Թուրքիայի զինվորական պատվիրակությունների միջև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոյ քաղաքում տեղի է ունեցել «սահմանային անվտանգություն» խորագրով հանդիպում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական պատվիրակության կազմում եղել են երկրի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Թեքիրդաղի նահանգապետը, Քափըքյոյ նահանգի սահմանային անցակետի քաղաքացիական վարչության պետ Էյուփ Գյուրդալը, 2-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մուրադ Շահինը,  5-րդ սահմանապահ գումարտակի հրամանատար, մայոր Մեյմեդ Գյովջեն և Քոթուրի ու Բելեսորի սահմանային հանձնակատարները:

Հանդիպման ընթացքում սահամանային անվտանգության հարցերի քննարկմանը զուգահեռ ստորագրվել է հետագա համագործակցության մասին արձանագրություն:

--00—ԼՀ