Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

photo_2024-04-18_12-06-23

Ապրիլի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակի 43-ամյա Լիլիթ Ս․-ն և հայտնել, որ «Լունապարկի» աշխատակիցները ոչ պատշաճ են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները, առանց ամրակապելու միացրել են ատրակցիոնը, ինչի հետևանքով իր որդին, 1-ամյա Ռ․ Մ․-ն ընկել է ատրակցիոնից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

--00—ՅՄ