Մակրոնի որոշմամբ ստեղծվել է մշակույթը հովանավորող 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ երկրում հիմնվել Է 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ, որը կոչված Է հովանավորել մշակութային ճյուղի, հատկապես կինո- եւ հեռուստաինդուստրիայի նախագծերը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հետեւում Է հանրապետության Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերի եւ մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի համատեղ հայտարարությունից, իշխանությունները ցանկանում են հակահարված հասցնել գլոբալ անխուսափելիորեն ծավալվող մեդիա-կորպորացիաներին: «Օպերատոր-հսկաների տոտալ գերակշռության մթնոլորտում, որոնք հաճախ խիստ ինտեգրացված են, անհրաժեշտ Է համախմբվել եւ գործել միահամուռ»,-ընդգծում են նախարարները՝ ռեժիսոր Դոմինիկ Բուտոնի զեկույցի հր․;ապարակման կապակցությամբ, որը նախազգուշացնում Է Amazon-ի, Netflix-ի եւ մյուս մեդիահսկաների պահանջներին ֆրանսիական կինո- եւ հեռուստաինդուստրիայի անխուսափելի ենթարկման մասին, եթե չփոխվի աշխատանքի ներկայիս մոդելը:

«Հանրապետության նախագահն այսօր հայտարարել Է մշակութային եւ ստեղծագործական ճյուղերի համար 225 մլն եվրո գումարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին,-ասված Է մայիսի 13-ին հրապարակված հայտարարության մեջ: Նախարարները միջոցները բաշխելիս հատուկ ուշադրություն կհատկացնեն կինոյին եւ աուդիովիզուալ ճյուղին»: Ընդգծվում Է նաեւ, որ այդ հիմնադրամն իրենով չի փոխարինի մշակութային ճյուղի ֆինանսական աջակցության՝ արդեն գոյություն ունեցող միջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս