Նոր կարգ՝ ԵՊՏՀ-ում․ անգլերեն չիմացող դասախոսը կարող է դուրս մնալ բուհից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

ԵՊՏՀ

«Հրապարակ» թերթը գորւմ է. «Նախօրեին մենք հարցազրույց էինք արել պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով դասախոսական անձնակազմի ընտրության նոր «կանոնակարգ» է ընդունել, որի արդյունքում դասախոսներից շատերը կարող են դուրս մնալ համալսարանից, մասնավորապես՝ անգլերեն չիմանալու պատճառով։

Նա հարցազրույցում ասել էր, որ կանոնակարգը քննարկվել է բուհում, բոլոր առաջարկները հաշվի են առնվել, առարկություններ չեն եղել։ Մենք տեղեկացանք, որ բուհում զարմացել են ռեկտորի այս հայտարարությունից, իսկ երեկ բուհի ամենամեծ ամբիոններից մեկը՝ տնտեսագիտության տեսության ամբիոնը, նիստ է արել, ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը ներկայացրել է նշված կանոնակարգը, ապա ամբիոնի անդամները միաձայն դեմ են քվեարկել կանոնակարգին և որոշել են կասեցնել փաստաթղթի գործարկումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս