Ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով․ մեկը նախատեսվում է նաև վարչապետի համար

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

մեքենա

Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այս նպատակով տրամադրում է 700.000 եվրո։

«Կոնկրետ ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասլ է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է նաեւ լինի մեկ այլ ծրագիր, որի շնորհիվ էլեկտրամոբիլ կտրամադրվի նաեւ վարչապետին, փոխվարչապետներին, հետաքրքրություն է հայտնել նաեւ ՀՀ նախագահը:

«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաեւ օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ընդգծել է բնապահպանության նախարարը՝ հավելելով, որ ցանկացած լցակայանում կարող են դնել էլեկտրամոբիլների համար լիցքավորիչները:

Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրամոբիլների ներմուծումը մաքսատուրքից ազատելու մասին նախագին, այն արդեն ԱԺ-ում է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս