ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 21, 24News
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը:
Հիշեցնենք, որ մի շարք ռուսական և հայկական լրատվամիջոցմներ հայտնել էին, թե մայիսի 22-ին սպասվող ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստում հաստատվելու է կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին հանձնելու հարցը: