Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը համաժողովի լիագումար հանդիպումներից զատ նաեւ որպես խոսնակ հանդես է եկել տվյալների համակարգային հրապարակման մեխանիզմների պանելային քննարկմանը եւ ներկայացրել Հայաստանում ներդրված նորարարական հարթակը։ Նա ընդգծել է, որ երկրների համար ուղենշային պետք է լինի թղթային հաշվետվություններից անցումը դեպի առավել թիրախային տվյալներ ստանալուն, իսկ հետագայում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային մեծածավալ տվյալների փոխարեն արդյունավետ տեղեկատվության ձեւավորման խնդրին:

Փոխնախարարը ողջույնի խոսքով հանդես է եկել ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ առանձին հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են նաեւ պայմանագրերի թափանցիկությանն առնչվող հարցեր :

Որպես իրական սեփականատերերի մասին տվյալների հրապարակման թեմայով լիագումար քննարկման խոսնակ, փոխնախարար Շուշանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում տարվող քայլերը: Վերջինս նշել է նաեւ, որ այսօր կառուցվող համակարգերը պետք է իրենց կառուցվածքով այնպիսի տրամաբանություն ունենան, որ ապագայում հնարավոր դարձնեն կարգավորման ընդլայնումը դեպի նոր ոլորտներ, իհարկե, այդ ոլորտների մանրամասն ուսումնասիրություններ իրականացնելուց հետո միայն:

Փոխնախարարը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության փոխտնօրենի, ՏՀԶԿ տրանսֆերային գնագոյացման եւ ֆինանսական գործարքների գծով ավագ խորհրդականի, ինչպես նաեւ Մեծ յոթնյակի կողմից հիմնադրված CONNEX նախաձեռնության քարտուղարության ղեկավարի հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Հիշեցնենք նաեւ, որ երեք տարին մեկ անցկացվող համաշխարհային այս համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի նախագահի հատուկ մրցանակը՝ անդամակցության մտադրության հայտարարումից հետո կարճատեւ ժամկետում մեծ կամք ցուցաբերելու, հսկայական աշխատանք իրականացնելու եւ, որպես նորեկ անդամ, արդեն իսկ նորարարությամբ հանդես գալու համար:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news