Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 25, 24News

Մանվել Գրիգորյան

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը քիչ առաջ միջնորդեց վերացնել Մանվել Գրիոգրյանի կենսաթոշակի և գույքի վրա դրված արգելանքը։

Նշենք որ նախաքննական մարմինը արգելանք էր դրել Գրիգորյանին պատկանող ամբողջ գույքի՝ այդ թվում Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության վրա, որը Գրիգորյանի կողմից պետք է նվիրաբերվի պետությանը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նկատեց, որ միջնորդությունից պարզ չէ, արդյոք 100 տոկոս բաժնեմասն է պատրաստվում նվիրաբերել պետությանը, բացի այդ տվյալ ընկերությունը պատկանում է նրա որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ նրա համաձայնությունը չկա: Մեղադրողը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման:

Լեւոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ գույքի սեփակաանտերը Կարեն Գրիգորյանը չէ: «Մենք ցանկանում ենք վնասը հատուցել, բայց քանի որ կառավարությունը ասում է՝ չեմ կարողանում գործընթացը սկսել, քանի որ գույքը արգելանքի տակ է, իսկ արգելանքը հանել չհանելը դատարանի տիրույթում է»,- ասաց պաշտպանը: Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանը համաձայնություն է տվել  գույքը պետությանը նվիրաբերելու վերաբերյալ: Լսելով դատավարության կողմերին դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել մինչեւ դրա վերաբերյալ մի շարք էական հանգամանքներ պարզումը:

Այնուհետեւ Բաղդասարյանը միջնորդեց վերացնել Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը:Մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի այս միջնորդությունը եւ կենսաթոշակի վրա դրված արգելանքը հանել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հետաքրքրվելով, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռևս 2018թ. հոկտեմբերի 17–ին դիմել է կառավարությանը և հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն ունի Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայստանի Հանրապետությանը։

Փաստաբանը տեղեկացրել էր, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը  տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս