ԵՊՀ 3 պրոռեկտորներ ազատվել են պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Հասարակություն

ԵՊՀ 3 պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։ Ըստ նրա՝ պատճառը կառուցվածքային փոփոխություններն են։

«Այդ հաստիքները լուծարվել են, և այդ պատճառով պրոռեկտորները ազատվել են պաշտոններից: ԵՊՀ-ում կլինեն հումանիտար  և հասարակագիտական, բնական և ճշգրիտ մասնագիտությունների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների եւ հասարակայնությունների հետ կապերի գծով պրոռեկտորներ», - նշեց  Գեւորգ Էմին-Տերյանը։

Նա տեղեկացրեց, որ նոր պրոռեկտորների անունները վաղը, հավանաբար, պարզ կլինեն։