2020-ի ընտրությանը «Ազատ հայրենիք»-ի առանցքը կլինի երիտասարդությունը․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

Արայիկ

2020 թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Արդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին հնարավորություն են ունենում մասնակցելու հարյուրավոր երիտասարդներ մեր հանրապետության բոլոր շրջաններից եւ կազմակերպելու իրենց ակտիվ հանգիստը: Այս տարի եւս բացառություն չէր, եւ, ձեւավորված ավանդույթի համաձայն, իմ հերթին աշխատում եմ ուշադրության կենտրոնում պահել ճամբարականներին: Հերթական խմբի հետ իմ հանդիպմանը խոսել եմ կուսակցության առաջիկա ծրագրերի, համապետական սպասվող գործընթացներին մեր մասնակցության, ինչպես նաեւ երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մասին:

Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել եմ, որ իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարեւորել եմ որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում եմ փորձառու եւ արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր եւ կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր:

Այս իմաստով տեղին եմ համարում մեկ անգամ եւս նշել, որ 2020 թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը»,-գրել է Հարությունյանը: 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news