Գեղարքունիքի մարզպետը, Սևանի քաղաքապետը և Սևանա լճի տնտեսվարողները լողում են լճում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 15, 24News

1

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը Երևան-Սևան ճանապարհի փակումից հետո որոշել են լողալ Սևանի լողափերից մեկում՝ ցույց տալով, որ Սևանա լճում լողալը վտանգավոր չէ։

Նախքան այդ Սևանի լողափերի տնտեսվարողները բողոքի ակցիայի ժամանակ պահանջել էին՝ կառավարության անդամները հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լողալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սևանում լողալը վտանգավոր չէ, սակայն հրաժարվել է Սևանից ջուր խմել ասելով, որ այն նախատեսված է, լողալու, ոչ թե խմելու համար: 

մարզպետ

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սևան-Երևան մայրուղին փակած ցուցարարների հետ հանդիպել էր Գեղարքունիքի մարզպետը։ Նա լճի ափամերձ շինությունների սեփականատերերին առաջարկել է միասին գնալ Սևանի տարբեր ափեր՝ պարզելու, թե դրանիցից որոնք են կանաչած, որոնք՝ ոչ։ 

Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը կիսել է այդ գաղափարը՝ կոչ անելով որոշ ժամանակ սպասել, գուցե առողջապահության և շրջակա միջավայրի նախարարները երեկոյան լրատվամիջոցների ուղեկցությամբ գան Սևան և հարցին լուծում տան։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news