Գորգիսյանին դատի են տվել․ պահանջում են հերքել, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

գորգիսյան

«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։

«Արմոս» ՍՊԸ-ն պահանջում է դատարանից պարտավորեցնել Գորգիսյանին, որպեսզի վերջինս հերքի «Արմոս» ՍՊԸ-ի գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի։

Նշենք, որ դատական հայցի դրդապատճառը ԱԺ ամբիոնից պատգամավորի հայտարարությունն է, համաձայն որի՝ Գորգիսյանին են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները և նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:

«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիք է հնչեցրել՝ նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,- ասել էր պատգամավորը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news