ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News
Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհել է հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացել են պաշտոնի բարձրացում:
Նախարարը շեշտել է, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ հարգանքը:
Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորել է ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:
Հանդիպման ավարտին նախարարը մաղթել է խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին: