Mercedes-ը վրաերթի է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցին ու բախվել բազալտե քարերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

Այսօր, հուլիսի 23-ին վրաերթ-վթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթեևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Լրագրողի հետ զրույցում, վրաերթի ենթարկվածի գործընկերն ասում էր․ «Անվտանգության կանոնները պաշտպանելով, ջրագծի վերանորոգման աշխատանքներ էինք կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց գործընկերոջս, նրան ու վարորդին տեղափոխեցին հիավանդանոց»։

Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Իսկ թաղապետարանի աշխատակիցները պնդում էին հակառակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: