BBC-ի՝ Սամվել Կարապետյանի մասին հրապարակումը չի կարող հավաստի լինել․ ԱՀ նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Օգանովսկի

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել BBC-ի ռուսական ծառայության՝ «Մարտի 1-ի» գործի անդրադարձին։ Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ, ծանոթանալով BBC-ի ռուսական ծառայության «Մարտի 1-ի» գործով գեներալ Սամվել Կարապետյանի մասին հրապարկմանը՝ կարող եմ պնդել, որ այն չի կարող հավաստի լինել, քանի որ գաղտնիք չէ, որ օտարերկրյա լրատվամիջոցները մշտապես սպասարկում են այլ, հաճախ նաև թշնամի երկրների հետաքրքրություններ (հաշվի առնելով Ադրբեջանում բրիտանական շահերը՝ BBC-ի դեպքում չի բացառավում նաև ադրբեջանականը), և այս դեպքում խիստ կասկածելի է, որ, քրեական գործի իրական շահերից ելնելով, հոդված հրապարակեն: Համարում եմ, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը, ուստի հորդորում եմ հայկական լրատվամիջոցների պատասխանատուներին «խայծը կուլ չտալ»:

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները այս գործով հստակ քննություն են տանում, և իրավական բոլոր գնահատականները պետք է վստահենք միայն նրանց: Բոլոր մեղավորները միանշանակ պետք է պատասխան տան օրենքի առաջ, և, անկախ ունեցած վաստակից ու զբաղեցրած պաշտոնից, ոչ ոք չպետք է ներվի: Բայց մամուլը պարտավոր է սոցիալական պատասխանատվություն կրել և օտարերկրյա գործակալների, տարբեր շահեր հետապնդող ուժային կենտրոնների ուղղորդված քարոզչական քայքայիչ գործունեությանը տեղ չտալ, հատկապես, որ թիրախավորում են մեր ազգի հերոսներին և լեգենդար հրամանատարներին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս