Մնջախաղի փառատոնը եղածների մեջ ամենադեմոկրատականն է․ Ժիրայր Դադասյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

«Մնջախաղի փառատոնը եղած փառատոնների մեջ ամենադեմոկրատականն է»,- խոսելով առաջիկայում Ծաղկաձորում, ինչպես նաև Դիլիջանում կայանալիք Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող փառատոնի մասին՝ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

«Ցանկացած փառատոն պետք է ունենա իր քաղաքականությունը, թե ինչի համար է արվում, և դա պետք է հստակ մշակված լինի։ Մնջախաղի փառատոնը եղածների մեջ ամենադեմոկրատականն է այն իմաստով, որ ուղղակի տեղի է ունենում փողոցում տեղադրված բացօթյա բեմում, տեղի է ունենում շփում հանդիսատեսի հետ։ 

Մեր հիմնական քաղաքականությունն այն է, որ հնարավորինս շատ մարդկանց ներկայացնենք մեր արվեստը։ Այնպիսի մարդկանց, որոնք ուղղակի հյուրեր են, զբոսաշրջիկներ կամ տեղացներ։ Պարտադիր չէ, որ իրենք լինեն խիստ թատերասերներ»,- ասել է Դադասյանը։ 

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոսել է նաև թատրոնի շենքի ճակատագրի մասին, նշել, որ սեպտեմբերին կեսերին կկարողանան խոսել շենքի շինարարության մասին։

Շարունակությունը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news