Երևանում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է մայթին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 41-ամյա Գրիշա Ն-ի վարած Opel Astra մակնիշի 36 AT 269 համարանիշի և 31-ամյա Արարատ Չ-ի վարած Toyota Camry մակնիշի 71 AA 101 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով Opel-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news