Հաջորդ շաբաթ նա թատրոն կայցելի․ Ջիգարխանյանի ընկերը հերքում է, որ նրա սիրտը վիրահատել են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը նորմալ է, նրան ոչ մի վիրահատություն չեն արել, հաջորդ շաբաթ նա մտադիր է թատրոն գալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո ծանր վիճակում է գտնվում:

«Դե ոչ, այնտեղ ոչ մի կրիտիկական բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նա դուրս կգրվի արդեն: Նրան պրոֆիլակտիկայի համար կաթիլային են միացրել: Սակայն ոչ մի վիրահատություն չի կատարվել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ մտադիր է թատրոն այցելել»,-վստահեցրել է Սողոմոնյանը:

Երեկ ռուսաստանաբնակ պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը «Զվեզդա»-ի հետ զրույցում հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուրը, ըստ որի, դերասանը հոսպիտալացվել է, սակայն դժվարացել էր ասել, թե ինչի համար է դերասանը հայտնվել հիվանդանոցում: