ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օգոստոսի 17-ին հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով 63 մարդ է զոհվել, հաղորդում է Корреспондент-ը։

Նաև նշվում է, որ  «Թալիբան» շարժման ներկայացուցիչները դատապարտել են հարձակումը և հերքել իրենց կողմից հնարավոր մասնակցությունը կատարվածին: