ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
«Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները խեղաթյուրված ձևով են ներկայացվում հանրությանը: Գուցե ինչ-որ պահի որոշ անձանց ծափահարեն, բայց հետո պարզվի՝ այդ մարդիկ խեղաթյուրված են ներկայացրել կոնվենցիան, և իրենք կարող են խնդիր ունենալ»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա վստահ է, որ կոնվենցիան վավերացնելու դեպքում միասեռականների ամուսնության հարց չի առաջանա, ինչպես կարծում է փաստաթղթին դեմ արտահայտվողների մեծ մասը: Նախարարը վստահեցրել է, որ իրենք չեն փոխում ընտանիքի կոնցեպտը, Ստամբուլյան կոնվենցիան դրա մասին չէ:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև դատաիրավական համակարգի բարեփոխումներին, մասնավորապես՝ դատավորների տարիքային շեմին՝ շեշտելով, որ կարելի է 30, 35 տարեկան դատավոր ունենալու մասին էլ մտածել, սակայն այս պարագայում առաջարկվում է նվազագույն տարիքային շեմ սահմանել 25-ը, քանի որ այժմ անցումային շրջան է, որը պետք է հաղթահարենք հենց նման լուծումներով:
Նախարարը խոսել է նաև դատաիրավական համակարգի այլ խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
Հարցազրույցը՝ Մերի Մարտիրոսյանի