Պուտինին հայհոյած Գեորգի Գաբունիային ազատել են «Ռուսթավի 2»-ից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որը վիրավորել էր Պուտինին, ազատել են «Ռուսթավի 2» -ից։ Այս մասին հայտնել է վրացական հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրենը:

Ինչպես նաև իրենց աշխատանքը կորցրել են տեղեկատվական ծառայության պետ Նոդար Մելաձեն և պրոդյուսեր Գեորգի Լապերաշվիլին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գաբունիան իր հեղինակային ծրագրում խիստ անվայելուչ էր արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ծնողների հասցեին՝ օգտագործելով անցենզուր բառապաշար։