Հսկայական մակերես է այրվում, պայթունավտանգ նյութեր չեն հայտնաբերվել․ ԱԻՆ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

««Մալաթիա մոլի» հրդեհը հիմնականում առաջին նկուղային մասում է, հրշեջներն աշխատում են շնչառական ապարատներով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ ներկայացուցիչը և տեղեկացրեց, որ տարածքում աշխատում է ավելի քան 2 տասնյակ մարտական հաշվարկ։

«Շնչելու համար ոչ պիտանի տեղամաս է, բարձր ջերմաստիճան է, անհասանելի տեղամասերում ինտենսիվ այրում է, բայց վտանգավոր պայթունավտանգ նյութեր չի հայտնաբերվել, իրենք միայն շինանյութ են ցուցակով մեզ ներկայացրել»,-հավելեց մեր զրուցակիցը։

ԱԻՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ հսկայական մակերես է այրվում, սակայն քառակուսի մետրով կդժվարանա պատասխանել։

«Ամեն տեղամասը միայն 800 քմ է, իսկ տեղամասերը շատ են։ Ծուխն այս պահին վտանգավոր չէ բնակչության համար։ Հրշեջները բոլոր միջոցները ձեռնարկել են, տեղեր կան արդեն կրակը գրեթե մեկուսացվել է, մյուս տեղերում դեռ չի հաջողվել։ Եթե քաղաքացիները չխանգարեն, ամեն ինչ լավ կիրականացվի։ Մարդկանց առումով տարհանումն ամբողջությամբ իրականացվել է։ Այս պահին վիճակը ծանրից մի քիչ թեթև է գնահատվում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով տուժել է 8 մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ստացել բուժօգնություն և դուրս գրվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news