Բրիտանացի ամուսնական զույգն ավտոմեքենայի խցիկում անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ֆրանսիայում անցկացրած արձակուրդից վերադառնալիս բրիտանացի ամուսնական զույգը ավտոմեքենայի խցիկում 17-ամյա անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, գրում է The Sun-ը:

57-ամյա Սայմոն Ֆենթոնը Նյուբերի քաղաքի իր տան մոտ ավտոմեքենան կայանելուց հետո սեփական տան դուռը բացելիս լսել է իրենից ետ մնացած կնոջ ճիչը:

Նայելով ավտոմեքենայի կողմը՝ Ֆենթոնը տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ փորձում դուրս գալ մեքենայի վերնախցիկից: Տղայի կոտրատված գերմաներենից ամուսինները պարզել են, որ նա Եգիպտոսից է, 17 տարեկան:

Ամուսինները, այնուհետև, ոստիկանություն են կանչել, որն էլ ձերբակալել է երիտասարդին: Ֆենթոնը ենթադրել է, որ տղային հաջողվել է սողոսկել ավտոմեքենայի մեջ, երբ այն կայանված է եղել ֆրանսիական Կալե քաղաքում:

Գործի առնչությամբ քննություն է իրականացվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս