ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է հայտարարել է, որ աղբահանության խնդիրն արդեն լուծված է:
«Չեմ ասում՝ աղբը հավաքված է, որովհետեւ այս պահին քաղաքում կան «Սանիթեքի» կողմից կուտակված աղբակույտեր: Ստեղծվել է համայնքային հիմնարկը, որը արագ տեմպերով կլրացնի այդ բացը, և մենք կմտնենք բնականոն կյանք:
«Սանիթեքը» պայմանագիրը ստորագրելուց 14 ամիս հետո նոր սկսել է աշխատել, իսկ մենք 5 մեքենա ձեռք բերելուց հետո սկսել ենք աշխատել»,-ասել է Մարությանը, ապա հավելել, որ թույլ չի տա, որ Երևանն առնչվի այսպիսի խնդրի:
«Ես հիմա այնպիսի համակարգ եմ կառուցում, որ ով էլ լինի քաղաքապետը, երբևիցե այս խնդիրը երևանցիները չունենան»,-ասել է Մարությանը: