Դատավորների սեփական մեքենաներին կամրացվեն հատուկ պետհամարանիշներ, կփոխվեն համակարգիչները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

«Մինչև ԲԴԽ նախագահ  ընտրվելը եղել եմ քննադատողի դերում։ Այժմ ուզում եմ խոստովանել, որ հայտնվելով ԲԴԽ-ում, ուսումնասիրելով վերջին շրջանում կատարված աշխատանքը,  վստահեցնում եմ, որ այս մեկ տարվա ընթացքում բավական լուրջ աշխատանք է տարվել։ Այն իրավական հիմքն է ստեղծել, որը թույլ է տալիս այսօր նորմալ գործունեություն իրականացնել»,- Երևանի առաջին ատյանի դատարանի դատավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը․

«Խոսքը վերաբերում է ներքին կառուցակարգերին, աշխատակարգերին, այս մեկ տարվա ընթացքում ընդունված որոշումներին։ Ինձ համար զարմանալի էր, որ մեծ ծավալի աշխատանք էր կատարվել»։

 Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ սա ասում է այն մարդը, ով քննադատողից դարձավ պատասխանատու։

«Անդամ դառնալուց հետո, իմ ուսերի վրա զգում եմ պատասխանատվությունը 230 անդամի համար։ Դա բավական լուրջ բեռ է ԲԴԽ-ի ուսերին»,- ասաց ԲԴԽ նախագահը՝ նշելով, որ հեշտ է քննադատել, երբ խորհրդի անդամ չես։