Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Ես որոշում եմ կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերներն այս կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ֆորմալ առումով մենք սպասում ենք ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։