Թովմասյանի լիազորությունը դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը։

ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս հարցով հիմնական զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։