Հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկվել 64-ամյա հետիոտնը. նա ԲԿ-ում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Սեպտեմբերի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի 50 CD 700 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ՝ 64-ամյա Ա. Հարությունյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց, գիտակցության չգալով, մահացել է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news