Մեղադրանքից խուսափել է և նշանակվել ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակություն

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ռուսաստանի Դաշնությունում:

Հետաքրքիրն այն է, որ մինչև այս նշանակումը Միհրան Դավթյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ. նրան մեղադրում էին որոշակի գումարի դիմաց տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չբացահայտելու և դրանց ընթացք չտալու մեջ:

Թե ինչպես կամ ում միջոցով է Դավթյանին հաջողվել խուսափել այդ մեղադրանքներից ու հայտնվել ՌԴ-ում՝ այնքան էլ պարզ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news