Չէի ասի, որ Ստեփանակերտում և Երեւանում տարբեր են կարծիքները․ Միրզոյանը՝ գերիների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

քաղաքական

Ես այդպիսի հարցերի շուրջ իմ դիրքորոշումը հայտնել եմ Անվտանգության խորհրդի նիստում, այդ թվում Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանն առաջարկել է երկուսը երկուսի դիմաց փոխանակում անել եւ իրենց հանձնել երկու դիվերսանտներին:

Դտրակմանը, որ այդ հարցում կարծես թե Երեւանից եւ Ստեփանակերտից տարբեր կարծիքներ են հնչում, ԱԺ նախագահն ասաց. «Ես չէի ասի, որ Ստեփանակերտում եւ Երեւանում  են տարբեր կարծիքներ հնչում: Եվ Հայաստանի, եւ Արցախի անվտանգության խորհուրդների անդամներ այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնել: Բայց այնպես չէ, որ արցախի մեր գործընկերները մի բան են ասել, Հայաստանի մեր գործընկերները՝ այլ բան:  Իհարկե, ես չեմ բացահայտելու իմ դիրքորոշումը»: