Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի ՀՀ-ին․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձավ Սինգապուրի  հետ ստորագրված համաձայնագրին՝ ասելով․

«Հարգելի Նիկոլ Վովայի, ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք  Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել:

Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, և պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլև մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը»: