Հրշեջները մարել են Տիգրան Մեծի պողոտայում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

/

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 15:55-ին  ահազանգ է ստացել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում այրվում է ծառ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:50-ին:

Այրվել է մեկ ծառ՝ մասամբ, և փայտյա տնակ (12 քմ)՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: