Գյումրիում դիմակավորված անձինք ծեծել են թոշակառու կնոջը, բնակարանից գողացել թանկարժեք իրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Հոկտեմբերի 20-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձ հարմարեցրած բանալիով բացել են Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի շենքերից մեկի բանկիչ, 70-ամյա Սուսաննա Բ-ի բնակարանի մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել բնակարան։ Ըստ Սուսաննա Բ-ի՝ ոստիկաններին և քննիչներին հայտնած տեղեկությունների՝ դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հյուրասենյակում գտնվող պահարաններից մեկից հափշտակել 40 հազար դրամ, ոսկյա մատանի, իսկ մեկ այլ պահարանից՝ մեկ այլ ոսկյա մատանի, այնուհետև ննջասենյակում դված պայուսակից հափշտակել են 15 հազար դրամ և դիմել փախուստի։

Սուսաննա Բ-ն «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news