Վարդգես Գասպարին Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին պառկեց գետնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Վարդես

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ հրապարակվեց դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ։

Նախքան դատական նիստի մեկնարկը՝ Վարդգես Գասպարին դատարանի դահլիճում պառկեց գետնին։ Նրան հեռացրին դատարանի դահլիճից դատական կատարածուները։ Վարդգես Գասպարին ակցիան շարունակել է նաև դրսում՝ ի նշան բողոքի պառկելով գետնին։

Ինչպես արդեն նշել ենք, դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս