Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 7, 24News

.

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։

Մաասը տեղեկացրել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, թեև զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Թուրքիային զենքի մատակարարման վերաբերյալ  նոր պայմանագրեր առայժմ չեն կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող են չեղարկվել։

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։ Իսկ դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի։ Միևնույն ժամանակ նախարարը տեսակետ է հայտնել, որ այժմ Սիրիայում թուրքական ռազմագործողությունը գործնականում դադարեցվել է, ինչի պատճառով Թուրքիայի դեմ խիստ միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ եթե ռազմագործողությունը շարունակվեր նույն թափով, ինչպես որ սկսել էր, ապա խիստ տնտեսական պատժամիջոցները անխուսափելի կլինեին։

Տեսանյութեր

Live

Լրահոս