ԱՄՆ-ը մտադիր է օգնել երկրներին՝ ըստ կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

ԱՄՆ վարչակազմը ծրագիր է մշակում, ըստ որի՝ օտարերկրյա օգնություն կտրամադրվի երկրներին կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի ցուցանիշով, գրում է Politico-ն:

Ակնկալվում է, որ այդ առաջարկը կվերաբերի ԱՄՆ մարդասիրական օգնությանը, ինչպես նաեւ, հնարավոր է ընդլայնվի ռազմական օգնությունը: Եվ եթե այդ առաջարկն իրականություն դառնա, ապա այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ մի շարք երկրներին ԱՄՆ օգնության վրա՝ Իրաքից մինչեւ Վիետնամ:

Սպիտակ տան երկու պաշտոնյաները հաստատել են, որ գաղափարը վաղ մշակման փուլում է գտնվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս