2020 թ․-ի պետբյուջեն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

«2020 թվականի ներկայացրած պետբյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական», - ԱԺ-ում լրագրողներին ասաց «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ամենևին հեղափոխական բյուջե չէ և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այն ցուցանիշները, որ դրված են, դրանցով չենք կարող հասնել նպատակներին, որոնք հեղափոխության ընթացում բոլորիս մոտ առաջացել էին», - ասաց Մեքումյանը՝ հավելելով.

«Տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»:

Մելքումյանն ասաց՝ քանի որ այս բյուջեն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու դրան: