Ոստիկանությունը Մասիսում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

ոստիկանություն

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել , որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում 2009 թվականին որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ գրանցված տղամարդը, համաձայնության գալով դպրոցի տնօրենի հետ,  2018 թվականի ուսումնական տարվանից սկսած մասնակի է հաճախել աշխատանքի ու չի կատարել  իր պարտականությունները, իսկ տնօրենը, շահադիտական նպատակներով և պաշտոնեական դիրքը չարաշահելով, աշխատանքից չի ազատել ֆիզկուլտուրայի ուսուցչին ու վճարել է ամբողջական աշխատավարձը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները պարզվում են։