Բացվել է Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքի բացման նոյեմբերի 22-ին կայացած հանդիսավոր արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Շենգավիթ վարչական շրջանի ու անձնագրային և վիազաների վարչության ղեկավարներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հյուրերը շրջեցին նորաբաց բաժանմունքում, ծանոթացան քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, դրանց իրականացման ժամկետներին և այլ մանրամասների։
Բացման արարողությունից հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցները դիմավորեցին առաջին այցելուներին, ու սկսվեց աշխատանքային օրը։

Շենգավիթի անձնագրային բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները՝ քաղաքացիներին բարձրորակ և առանց հերթերի ու հապաղումների ծառայություն մատուցելու համար։

Հիշեցնենք, որ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը տարիներ շարունակ ծառայություն է մատուցել անմխիթար պայմաններում։ Այս ամենն արդեն անցյալում է։

Հիմնանորոգված, անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնիկայով հագեցած Շենգավիթի անձնագրային բաժանմունքը պատրաստ է ընդունել և պատշաճ ծառայություն մատցուցել մեր քաղաքացիներին», ասվում է հաղորդագրության մեջ։