Կկայանա ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է  The Washington Post-ը;

Հանդիպմանը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ հարաբերությունները, սպառազինությունների վերահսկման հետ կապված հարցերը, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Նշենք, որ վերջին անգամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն այցելել է Վաշինգտոն 2017 թվականին: