Հայկական հումանիտար առաքելության տպագրած բուկլետները կբաժանվեն Հալեպում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը շուրջ 500 բուկլետ է տպագրել Ականների վտանգի իրազեկման թեմայով։ Դրանք արաբերեն են, նախատեսված են սիրիացիների համար, պատմում են անվտանգ վարքագծի կանոնների մասին։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը

Նրա խոսքով՝ ծանրոցը փոխանցվել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատանը, որպեսզի հասցվի Հալեպ։ Բուկլետները տրամադրվելու են ՄԱԿ-ի Ականային գործունեության ծառայության ներկայացուցիչներին։

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծմանը զուգահեռ պարբերաբար նաև իրազեկման դասընթացներ են կազմակերպում, որպեսզի ականների պայթյուններից տուժող քաղաքացիների թիվը կրճատվի։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս