ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը CBC-ին տված հարցազրույցում, հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կկայանա 2020-ի հունվարին:
Ադրբեջանական աղբյուրի հաղորդմամբ՝ Մամեդյարովն՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի և Ադրբեջանի «կարմիր գծերին» նշել է.
«Առաջին հերթին պետք էր հասկանալ, թե որտեղ է գտնվում «կարմիր գիծը», այսինքն՝ այն սահմանը, որը չի կարելի է անցնել: Մենք հասկանում ենք, թե որտեղ է գտնվում այդ գիծը Հայաստանի համար: Նրանք, երևի, հասկանում են, թե որտեղ է գտնվում այդ գիծը Ադրբեջանի համար», - նշել է Մամեդյարովը: